Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի տարեդարձին նվիրված արարողությանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնակցել է Լենինգրադի պաշարման ավարտի 77-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը: Քաղաքապետը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծաղիկներ են դրել Արաբկիրի մանկական այգում գտնվող Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի առաջ

 Արարողությանը մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Երևանի Ա. Պուշկինի և Ա. Բլոկի անվան դպրոցների սաներ:

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում 872 օր՝ 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թ. հունվարի 27-ը տևած Լենինգրադի պաշարմանը զոհ է գնացել շուրջ 630 հազար խաղաղ բնակիչ: Քաղաքի ազատագրմանը մասնակցել է 100 հազար հայ, որոնցից շուրջ 20 հազարը զոհվել է: Պաշարման ընթացքում Լենինգրադի 7 մանկատների և գյուղական մանկապարտեզների 500 երեխա տարհանվել և ապաստան է գտել Հայաստանում:

 Իր խոսքում քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ պաշարված Լենինգրադի ժողովրդի սխրանքը պետք է վառ օրինակ ծառայի ներկա և գալիք սերունդների համար: