A
A
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրաժարական է տվել
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրաժարական է տվել, գրում է ТАСС գործակալությունը:
Նա հանդիպել է երկրի ղեկավար Սերջիո Մատարելայի հետ, ինչից հետո հայտնի է դարձել հրաժարականի մասին:
Երկրի նախագահի մամլո ծառայությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի տարածել:
Մինչ Մատարելայի հետ հանդիպումը Կոնտեն նախարարների խորհրդի նիստ է անցկացրել, որի ժամանակ տեղեկացրել է պաշտոնից հեռանալու իր մտադրության մասին։