Բացել լրահոսը Փակել լրահոսը
լարս4_1
A A
Պաշտոնական

Լարսը բաց է, բեռնատարները ինտենսիվ կերպով բաց են թողնվում. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին Վերին Լարս անցակետը բաց է, բեռնատար տրանսպորտային միջոցները ինտենսիվ կերպով բաց են թողնվում:

Կոմիտեն մշտական կապի մեջ է ռուսական և վրացական կողմերի հետ ինչպես առանձին դեպքերում, այնպես էլ ընդհանուր առմամբ ծագող իր իրավասության ներքո գտնվող խնդիրները հնարավորինս արագ և կազմակերպված կարգավորելու համար։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին