Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԵԽԽՎ-ում Ռուբեն Ռուբինյանի ելույթին արձագանքել է Ադրբեջանի պատվիրակը (տեսանյութ)

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ էր սկսել։Այսօր ԼՂ-ում պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը շարունակել է ագրեսիան ընդդեմ հայերի՝ Հադրութի շրջանում գերեվարելով հայ զինծառայողների, որոնց հրաժարվում է վերադարձնել հայրենիք՝ քրեական գործեր հարուցելով նրանց դեմ։ Այս ամենով Ռուբեն Ռուբինյանը փաստել է, որ ԼՂ-ում ադրբեջանցիների ու հայերի համատեղ գոյակցումն անհնար է, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը։ Ռուբեն Ռուբինյանը նաև տեղեկացրել է, որ Արցախի ու ՀՀ-ի դեմ մարտնչել են ոչ միայն ադրբեջանցիները, այլև Թուրքիայի կողմից վարձված և Միջին Արևելքից տարածաշրջան բերված վարձկաններն ու մասնավորապես Թուրքիան։ Ռուբեն Ռուբինյանի ելույթին հաջորդել է ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովի ելույթը, որն իր խոսքի հենց սկզբում ասել է, որ «Ադրբեջանն այլևս նույնը չէ»։ Վերջինս նաև նշել է, թե իբրև իր ելույթը պատասխան է Ռուբեն Ռուբինյանի «սուտ» հայտարարություններին, և որ Ադրբեջանը ազատել է միջազգային կառույցներին «ԼՂ հակամարտության բեռից` իր ուժերով լուծելով այն»։ © factor.am