Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լեւոն Տեր-Պետրոսյան2
A A
Պաշտոնական

Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
 
Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:
 
Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը, ինչը մեծապես կնպաստի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը: