Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

30 տոննա հումանիտար օգնություն` Գերմանիայից (տեսանյութ)

Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն՝ դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։

Թռիչքն իրականացվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության սերտ գործակցությամբ։ Բերվել է նաև համապատասխան հենաշարժային սարքավորումներով երկու միկրոավտոբուս` Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար։