Բացել լրահոսը Փակել լրահոսը
142071114_1674515386054860_9204709189718421494_o
A A
Պաշտոնական

Մի շարք ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

❗Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

❗Մ-2‚ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ ճանապարհահատվածը մերկասառույցի և ձյան բերվածքների պատճառով կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:

☝Կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք
վերոնշյալ հատվածով երթևեկել միայն անվաշղթաներով։

✅ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ։

📣 Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ճանապարհային_դեպարտամենտ