Բացել լրահոսը Փակել լրահոսը
հուշագիր
A A
Պաշտոնական

Հայաստանն ու Իրանը տնտեսական հուշագիր են ստորագրել

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում հանդիպումներ է ունեցել Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆբ-ի էջը։

Նշվում է, որ Հայաստանի էկոնոմիկայի և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր:

«Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել են պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների», - գրված է հաղորդագրությունում։

Հայկական պատվիրակությունն այցելել է նաև «Mammut» արդյունաբերական համալիր և «Cinnagen» դեղագործական ձեռնարկություն: