Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել կոլումբիացի պաշտպանի հետ

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլի ակումբը պայմանագիր է կնքել կոլումբիացի 24-ամյա պաշտպան Խոսե Խունիոր Խուլիո Բուենոյի հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Խոսե Բուենոն նախկինում հանդես է եկել արգենտինական «Դեֆենսորես» և «Խիմնասիա» ակումբներում։ 2019թ հանդես է եկել կոլումբական «Օնսե Կալդաս» թիմում: Վերջինիս կազմում նա անցած տարի անցկացրել է 20 հանդիպում, որոնցում ստացել է 4 դեղին քարտ: Կոլումբիացին հիմնականում խաղում է պաշտպանության կենտրոնական գոտում: