Բացել լրահոսը Փակել լրահոսը
756113942546751
A A
Քաղաքականություն

Բողոքի ակցիաներ Ռուսաստանում՝ ի աջակցություն Նավալնու. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում:

РБК-ի փոխանցմամբ՝  կան ձերբակալվածներ:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք եւ նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:

Հիշեցնենք, որ Նավալնիի շտաբները կոչ են արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ոչ մի քաղաքում ակցիաները արտոնված չեն եղել: