Բացել լրահոսը Փակել լրահոսը
67421_b
A A
Պաշտոնական

Մեքենան մոտ 6 մ սահել է դեպի ձորը և գլխիվայր շրջված ընկել «Աղստև» գետը. կա զոհ

Հունվարի 22-ին, ժամը 11։44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցում  տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai Santa Fe» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ․ Խ․, ծնված 1979 թ․) Հաղարծին բնակավայրում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 6 մ սահել դեպի ձորը և գլխիվայր շրջված ընկել «Աղստև» գետը:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան գետից դուրս է բերվել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: