Բացել լրահոսը Փակել լրահոսը
դանակ
A A
Պաշտոնական

Արագածոտնի մարզի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 18-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով

2021թ. հունվարի 21-ին՝ ժամը 13:50-ին,, «Աշտարակի բժշկական կենտրոն», ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով հիվանդանոց է ընդունվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի՝  2002թ. ծնված բնակչի դին:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ  քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Քրեական գործով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 18-ամյա երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը ստացել է 2021թ.հունվարի 21-ին՝ ժամը  12:00-ի սահմաններում, Աշտարակի արհեստագործական ուսումնարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Օշական գյուղի 20-ամյա բնակչի կողմից:

Վերջինս ձերբակալվել է՝ 18-ամյա երիտասարդի սպանության կասկածանքով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին