Բացել լրահոսը Փակել լրահոսը
141473867_866542737517466_3704864418277937584_n
A A
Հասարակություն

Վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը․ Տ․ Պետրոսյան

Շիրակի մարզի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆբ-ի իր էջում գրառում է արել․

Հարգելի հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ,
Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը։
Շնորհակալություն ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում՝ Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար։
 
Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ շիրակցիներին, տեղական և միջազգային գործընկերներին, մարզի ՏԻՄերին, զանգվածային լրատվության միջոցներին, այս դժվար ժամանակահատվածում մարզի առջև ծառացած հիմնախնդիրներից դուրս գալու ճանապարհին ցուցաբերած աջակցության և փոխգործակցության համար։
 
Հարգելի լրագրողներ մոտակա օրերին կազմակերպվող ճեպազրույցի շրջանակում կպատասխանեմ ձեզ հուզող հարցերին։
Հարգանքով՝ Տիգրան Պետրոսյան: