Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և կողաշրջվել երթևեկելի հատվածում

Հունվարի 20-ին, ժամը 17:08-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքեանան շրջվել է։

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 22-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և կողաշրջվել երթևեկելի հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ք․ Հ․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: