Բացել լրահոսը Փակել լրահոսը
139990750_3174967339270266_5017458791736417115_o
A A
Պաշտոնական

1933-ի 20-ին մեկնարկեց Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի գործունեությունը

Հարգելի հանդիսատես, թանկագին ընկերներ,
1933 թվականի հունվարի 20-ին Ալեքսանդր Սպենդիարյանի ԱԼՄԱՍՏ օպերայի ցուցադրությամբ մեկնարկեց Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի գործունեությունը:

Տասնամյակներ շարունակ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փառք ու պատիվ է բերում մեր երկրին, լավագույնս ներկայացնում մեր մշակույթն ամբողջ աշխարհում: Հազարավոր նվիրյալների շնորհիվ է, որ թատրոնը տասնամյակներ շարունակ մեզ ու աշխարհին ներկայացնում է բարձրարժեք մշակույթը:
Շնորհակալություն բոլոր այն անձանց, ովքեր մշտապես հավատարմորեն իրենց գործով նպաստել են մեր թատրոնի կայացման ու զարգացման գործին: Շնորհավորում եմ մեր թատրոնի ստեղծագործական մեծ ընտանիքի անդամներին և ցանկանում նորանոր ձեռքբերումներ ի նպաստ մեր Հայրենիքի ու մշակույթի:

Ձեր Կոնստանտին Օրբելյան