Բացել լրահոսը Փակել լրահոսը
1040701
A A
Պաշտոնական

Էկոնոմիկայի նախարարը Սյունիքում հանդիպել է մարզպետի ու տեղի գործարարների հետ

 Սյունիքի մարզպետարանում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ: Այդ մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

Քննարկվել են մարզի տնտեսական, այդ թվում գյուղատնտեսական խնդիրները։ Հանդիպմանը մասնակցել է փոխնախարար Արման Խոջոյանը։

Այնուհետև նախարար Քերոբյանը առանձնազրույցներ է ունեցել մարզի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: