Բացել լրահոսը Փակել լրահոսը
140644056_4041892605845184_7223377559243982973_o
A A
Պաշտոնական

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական ճանապարհի Լիսագոր տեղամասում տեղ-տեղ դժվարանցանելի է․ ԱԻՊԾ

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:

Շինարարական մի քանի կազմակերպություններ ընդգրկված են ձնամաքրման աշխատանքների գործում: Այս պահին հանրապետության ամբողջ տարածքում առատ ձյուն է տեղում:
 
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր տեղամասում տեղ-տեղ դժվարանցանելի է:
 
Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
Անխափան երթևեկելու համար վարորդներին հորդորում ենք օգտագործել բացառապես ձմեռային անվադողեր: