Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Դատախազի լաչառությունը գալիս է նրանից, որ երկրում ունենք համար 1 լաչառ». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ելույթ ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը։

Վերջինս նշեց՝ իրեն մեղադրում են 20 օրով արտակարգ դրություն մտցնլու մեջ, մինչդեռ մոտ մեկ տարի է մենք ապրում ենք կամ արտակարգ դրության կամ ռազմական դրության պայամաններում․

«2,5 ամիս պատերազմ չկա, կա ռազմական դրություն, դատախազները այստեղ անելիք ունե՞ն, թե՞ ոչ։ Կորոնավիրուսի դեմ պայքարի մասկիրովկայի տակ քանի՞ ամիս պահեցին արտակարգ դրությունը, մեկ անգամ դատախազությունը արձագանքե՞ց, կես բառ ասացի՞ն, սա նորմա՞լ եք համարում»։

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ ռազմական դրության պայմաններում Շուռնուխում թուրքը գալիս է, ասում տները ազատեք, երկրի սահմանները պահողը գյուղապետն ու բանկիչներն են․

«Սահմանդրական կարգը այդտե՞ղ է տապալվել, թե՞ 2008 թվականի Մարտի 1-ին»,-հարց է բարձրացնում Ռոբերտ Քոչարյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքը այս ֆոնին համարելով ծիծաղելի․

«Այս իշխանափոխության հիմնական կարգախոսը եղել է հպարտ քաղաքացի, ավելի նվատացած քաղաքացի  ՀՀ-ն իր պատմության մեջ երբեք չի ունեցել։ Մոսկավայում հայերը ամաչում են, չեն կարողանում մի տեղ ռեստորան գնալ, որովհետև Ադրբեջանցի են տեսնում, ամոթից մեռնում են»։

Քոչարյանը պնդեց՝ այս ամենը սկսվեց հենց իր քրեական գործից։

Ինչ վերաբերում է դատախազներին, Քոչարյանն ասում է՝․

«Տղամարդու պահվածքի մեջ ինձ համար ամենաանընդունելին լաչառությունն ու գոռգոռալն է, դատախազի լաչառությունը գալիս է նրանից, որ երկրում ունենք համար մեկ լաչառ»,-եզրափակեց նա։