Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պարտության հիմնական պատճառը եղել է անտարբերությունը․Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Տարբեր հարթակներում անդադար խոսվում է գերիների մասին՝ առանց գիտակցելու, որ այս հարցը շուտափույթ լուծում չունի և վնասում է գործընթացին։ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա նաև պնդեց՝ նման թեմաները շահարկելը, դավաճաններ ու մեղավորներ փնտրելը պահի հրամայականը չէ․

«Ռազմագերիների հարցը լուծելուց հետո վերլուծելու ենք պատերազմի ընթացքը, դասեր ենք քաղելու, կատարելու ենք անհրաժեշտ փոփոխությունները և շտկելու ենք թույլ տված բացթողումները։ Պարտության հիմնական պատճառը եղել է անտարբերությունը»,-պնդեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում  է պետական կառավարման համակարգին, Քոչարյանն  ասաց՝ չպետք  է այստեղ ներգրավված լինեն անտարբեր պաշտոնյաներ․

«Այս բարոյահոգեբանական վիճակից կարող ենք դուրս գալ, եթե կոտրենք մեր մեջ անտարբերությունը»,-հայտարարեց Քոչարյանը։