Բացել լրահոսը Փակել լրահոսը
large (1)
A A
Պաշտոնական

Վարազդատ Դալիբալթայանը՝ պաշտպանության նախարարի խորհրդական

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական:

Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում:

1977 թվականին ավարտել է Կրասնոյարսկի (Ռուսաստան) պոլիտեխնիկական ինստիտուտը։

1977-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչությունում:

1982-2018թթ. ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության համակարգում:

2001 թվականից մինչև 2018 թվականը եղել է ՀՀ ներկայացուցիչը ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական պայքարի կենտրոնում։

1989-1994 թվականներին մարտական հանձնարարություններ է կատարել ՀՀ սահմանամերձ շրջան ներում։

Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: