Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վաղ առավոտվանից Երևանում ձնամաքրման աշխատանքներ են տարվում (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտվանից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկան եւ աշխատակիցները ամբողջությամբ ներգրավված են ձնամաքրման աշխատանքների մեջ:

Գործի է դրվել համայնքային հիմնարկի 29 միավոր աղցան եւ ձնամաքրիչ տեխնիկան, 15 տրակտոր, 2 բեռնաթափ: Ձնամաքրման գործին ներգրավված են նաեւ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները: Աշխատանքներն ընթանում են բոլոր վարչական շրջաններում:

Այդ մասին հայտնում է Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: