Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերը, դիմումների ընդունման ընթացակարգը։

Հունվարի 18-ի դրությամբ՝ 663 արցախցի օնլայն եղանակով արդեն դիմել է Հայաստանում ժամանակավոր աշխատանք գտնելու համար:

Արցախցիների զբաղվածության ապահովման ծրագրերին դիմող շահառուների շրջանակն ընդլայնվելու է. առաջիկայում փոփոխություններ են սպասվում:

Սպասարկման, հյուրանոցային և արտադրության ոլորտներն ամենաշատը կարիք ունեն աշխատակիցներ ներգրավելու:

Բարեկարգում, նորոգում, ձյունամաքրում. արցախցիները կներգրավվեն նաև համայնքային աշխատանքներում։

Բոլոր այն գործատուները, որոնք ցանկություն ունեն աշխատանքի ընդունել Արցախի քաղաքացիների, կարող են դիմել Զբաղվածության պետական գործակալություն։