Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից. նրան ցուցված է անկողնային ռեժիմ

Նոր տիպի կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։

Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։

Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունն ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։