Բացել լրահոսը Փակել լրահոսը
140196320_1668934389946293_3722470495583778609_o (1)
A A
Պաշտոնական

Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է

Հունվարի 18-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, խիտ մառախուղի և մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ թեթև տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին շուրջօրյա տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի 010 562533 թեժ գծին։