Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ջրատարում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող կնոջ դին (տեսանյութ)

Հունվարի 17-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Արզնի-Շամիրամ ջրանցքում կնոջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները Կարբի համայնքի ամառանոցների հատվածում գտնվող Արզնի-Շամիրամ ջրատարում հայտնաբերել են դեկտեմբերի 13-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Գոհարիկ Սարգսյանի դին։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: