Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capդդդդդդդդդդդդդդture
A A
Հասարակություն

Ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին է հանձնել գերեվարված գյուղացուն (տեսանյութ)

Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից: Գյուղի արոտավայրերից մեկում անասուն էր արածեցնում, երբ դեպքը տեղի ունեցավ. հայտնվել է Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում և գերվել:

Մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո ադրբեջանցիները Արային հանձնել են ռուս խաղաղապահներին:

Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել և որն էր պատճառը, որ գյուղացին հայտնվել է գերության մեջ՝ պարզել են մեր գործընկերները:

Արցախի հանրային հ/ը