Բացել լրահոսը Փակել լրահոսը
139708350_687391925291517_4663097995330529767_o
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը Երախտագիտության մեդալով է պարգեւատրել վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երախտագիտության մեդալով է պարգեւատրել վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր, ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ուղեկցությամբ, ընդունել եմ ամերիկահայ հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին, ում հետ քննարկում ենք ունեցել թե՛ վիրավորների պատշաճ վերականգնման, թե՛ առողջապահության համակարգի հետագա զարգացման հարցերի շուրջ:

Ես շնորհակալություն եմ հայտնել բժիշկ Մանուկյանին՝ արցախահայության հանդեպ ցուցաբերած հատուկ հոգածության և Արցախում իրականացրած մի շարք ծրագրերի համար՝ նրան պարգևատրելով Երախտագիտության մեդալով»: