Բացել լրահոսը Փակել լրահոսը
139625704_3824430347621832_5581045714278168481_o
A A
Պաշտոնական

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ ADM Dimonds ադամանդագործական ընկերությունում՝ շարունակելու այդ ոլորտներում կուտակված խնդիրների համատեղ քննարկումը։
 
Քննարկումից առաջ ADM Dimonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը նախարարին և հանդիպման մյուս մասնակիցներին ծանոթացրել է ընկերության արտադրական պրոցեսներին և շենքի պայմաններին, որն ուներ նաև հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար հարմարեցված հատված։
 
Օրակարգում ընդգրկված էին ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, ինչպես նաև գունավոր քարերի արտադրության մեջ նախապես գույքագրված խնդիրները և առաջարկվող լուծումները։
 
Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանում ադամանդագործության և ոսկերչական ոլորտները զարգացնելու համար անհրաժեշտ է միավորել պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը։