Բացել լրահոսը Փակել լրահոսը
nkar_01
A A
Պաշտոնական

Սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք  սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև սև մետաղից սալիկների և օգտագործված թուջե ռադիատորների արտահանման համար, որը գործելու է վեց ամիս ժամկետով։

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, որից հետո մաքսային մարմինները իրականացնելու են ուժեղացված հսկողություն՝ ՀՀ կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշման դրույթների պահպանման նկատմամբ։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին