Բացել լրահոսը Փակել լրահոսը
16107219236946
A A
Պաշտոնական

ՀՀ և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հունվարի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ  Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ:

Նախարար Այվազյանն իր ֆինն գործընկերոջը համապարփակ տեղեկացրեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հաջորդած իրադրության, ձեռքբերված հրադադարի պահպանման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս համատեքստում նախարար Այվազյանը որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անվտանգ և անհապաղ վերադարձը: 

Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները կարևորեցին ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Հեռախոսազրույցի ընթացքում արծարծվեցին հայ-ֆիննական օրակարգին առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվեց քաղաքական երկխոսությանը նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների և քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով: 

Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը և դրա շրջանակներում Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցությանը: