Բացել լրահոսը Փակել լրահոսը
756106546458738
A A
Մշակույթ Պաշտոնական

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է «Երալաշ»-ի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին

71 տարեկանում կյանքից հեռացել է «Երալաշ» մանկական երգիծական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչեւսկին: Նրա մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսային հիվանդությունը:

Գրաչեւսկին կորոնավիրուսով հիվանդանոց էր տեղափոխվել դեռեւս դեկտեմբեր ամսին,վերջին օրերին նրան արհեստական կոմայի մեջ էին մտցրել: Այդուամենայնիվ, Գրաչեվսկու կյանքը փրկել չի հաջողվել:

Բորիս Գրաչեւսկին ծնվել Է 1949 թվականի մարտի 18-ին: Խորհրդային եւ ռուսաստանցի կինոռեժիսոր ու սցանարիստ, կինոարտադրության կազմակերպիչ: 2002 թվականից «Երալաշ» մանկական կինոհանդեսի գեղարվեստական ղեկավար:

Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ, ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր: