Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական Հասարակություն

«Ա1+»-ը հեռարձակման իրավունք չի ստանա․ հայտարարվեցին ընտրության արդյունքները (տեսանյութ)

Վերսկսվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրքաղաքային սփռման մրցույթների նիստը։

ՀՌՀ նիստում վարկանիշային քվեարկությամբ կատարվեց 
մրցույթում հաղթող մասնակիցների ընտրությունը։

Հանձնաժողովը միավորները բաշխեց հետևյալ կերպ.

Հանրապետական ծածկույթ`

  1. «Արմենիա TV» ՓԲԸ- 713 միավոր
  2. «Հուսաբեր» ՓԲԸ (Երկիր Մեդիա)- 688
  3. «Շանթ» ՍՊԸ- 680
  4. «ATV» ՍՊԸ- 670
  5. «Մուլտիմեդիա Կենտրոն TV» ՓԲԸ- 663
  6. «Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք)- 657
  7. «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ- 626
  8. «Արմնյուզ» ՓԲԸ- 613
  9. «Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+)- 545
  10. «Freenews» ՍՊԸ- 531

Մայրաքաղաքային ծածկույթ`

  1. «Արփի մեդիա» ՍՊԸ- 542
  2. «Դար 21»- 492
  3. «Մո TV մեդիահոլդինգ» ՓԲԸ- 463
  4. «Շանթ սպորտ» ՍՊԸ- 216

«Ամենաբարձր թվանշանները հավաքած հեռուստաընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը, այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ միավոր են հավաքել, նրանք տեղ են զբաղեցնում մայրաքաղաքային մուլտիպլեքսում»,- տեղեկացրեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:

Հանրապետական 5 տեղի համար մրցում է  12  հեռուստաընկերություն, իսկ մայրաքաղաքային 7 սլոթի համար՝ 13 ընկերություն։   «Սկիզբ մեդիա» ՍՊԸ-ն (1in.am) և Հանրային հեռուստաընկերությունը ետ են կանչել իրենց հայտը:

Մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ է բաց մնացել, քանի որ մրցույթի մասնակից «Շանթ սպորտ»-ը չի հավաքել անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը՝ 280-ից այն գնահատվել է 216, և մեկ ամսվա ընթացքում ՀՌՀ-ն նոր մրցույթ կհայտարարի այդ տեղի համար։

Վերջնական որոշումները կլինեն մի քանի օրից։

Մինչ կհրապարակվեն տվյալները՝  ակնհայտ է, որ «Ա1+»-ը չի ստանա հեռարձակման իրավունք, քանի որ չի դիմել մայրաքաղաքային սլոթի համար։