Բացել լրահոսը Փակել լրահոսը
koronavirus-test
A A
Պաշտոնական

ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի ՔՈՎԻԴ 19-ի բացասական թեստ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են.

«Նորություն ճանապարհորդողների համար․ 2021թ․ հունվարի 26-ից սկսած ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի ԿՈՎԻԴ19-ի բացասական թեստ։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնում է, որ օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող անձինք պետք է թռիչքին նախորդող 3 օրվա ընթացքում թեստ հանձնեն և թռիչքի ներկայանան տեղեկանքով»: