Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-qFZL7ZZjLK
A A
Պաշտոնական

Օդի ջերմաստիճանը բարձրացել է նաև Երևանում, Արարատյան դաշտում. Սուրենյան

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Ժամը 13։00 դրությամբ Կապանում և Ստեփանակերտում +20, Իջևանում +18, Մեղրիում և Արենիում +17 աստիճան է։ Օդի ջերմաստիճանը բարձրացել է նաև Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում և +5,,,+9 աստիճան է։

Այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հունվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, սակայն ջերմաստիճանի նվազում առաջիկա օրերին չի կանխատեսվում»։