Բացել լրահոսը Փակել լրահոսը
139147164_2666682950247051_9111901356402127093_o
A A
Պաշտոնական

Նշանակվել էր սանիտարական հատում՝ ձնաջարդ և քամատապալ ծառերի հեռացման նպատակով

«Բնապահպանի տուն» ՀԿ-ի կողմից բարձրացված խնդրի պարզաբանման նպատակով, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հատուկ հանձնարարականով, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Անտառային կոմիտեի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից կազմված խումբն ուսումնասիրություններ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության 2-րդ քառակուսու 4-րդ և 14-րդ անտառամասերում (Վանաձոր-Դիլիջան մայրուղու Լերմոնտովո գյուղի մոտակայք)։
 
Ուսումնասիրություններին մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի աշխատակիցները։
Ուսումնասիրություններից պարզվեց․
 
 Վերը նշված անտառամասերում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատված, N 01728 անտառահատման տոմսով նշանակվել էր սանիտարական հատում՝ ձնաջարդ և քամատապալ ծառերի հեռացման նպատակով։
 
Խմբի կողմից ընտրողական կարգով կատարվեց կոճղերի համեմատական ուսումնասիրություն։ Համեմատական ուսումնասիրությունից պարզվեց, որ նշված ծառերի կոճղերի տրամագծերը և ծառատեսակը համընկնում են թիվ 01728 անտառահատման տոմսի հաշվեգնահատման ցուցակի տվյալներին։
 
Ուսումնասիրությունների ընթացքում պարզվեց՝ հատատեղում հաշվառված ծառերն իրենցից ներկայացնում էին արմատախիլ, ձնակոտոր, գագաթները կոտրված, ցցաչոր (ինչը նկատվում էր դեռևս չհատված ծառերի մոտ) և այլ սանիտարական հատկանիշներով օժտված ծառեր։
 
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC