A
A
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը սկսում է հանդիպումների շարք
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է.
«ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԽՆԴՐՈՎ
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը սկսում է հանդիպումների շարք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջագզային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումները նպատակ են հետապնդելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ԵԱՀԿ մասնակից այլ երկրների, տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այս գերկարևոր խնդրի վրա։
Կուսակցության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, և ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք համարում է իր օրակարգի առաջնահերթությունը։
Հայ ժողովուրդը և Հայաստանի հասարակությունը պատրաստ չէ որևէ այլ թեմայով քննարկումների, քանի դեռ այս առաջնային խնդիրը շարունակում է մնալ չլուծված»։