Բացել լրահոսը Փակել լրահոսը
139226755_1665919330247799_6733602681222381380_n
A A
Պաշտոնական

Հաղպատի  խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը փակ է լինելու

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝  Հաղպատի  խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ հունվարի 15-ին՝ ժամը 13.30-ից մինչև 17.00‚ փակ է լինելու երթևեկության համար։

Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

Ճանապարհային դեպարտամենտ