Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արտակ Բեգլարյանը`առկա հիմնախնդիրների և դրանց կարգավորման մասին (տեսանյութ)

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է օգտատերերի հարցերին: Դրանցից մեկը վերաբերել է Արցախի կարգավիճակին: Բեգլարյանի խոսքով՝ քաղաքական բանակցություններում Արցախի կարգավիճակի հարցը գլխավորներից մեկը պետք է լինի, քանի որ այն անվտանգության երաշխիքներ կստեղծի:

Ըստ Բեգլարյանի, ի թիվս այլ խնդիրների, այսօր, և դեռ երկար ժամանակ այդպես կլինի, Արցախի թիվ մեկ առաջնահերթությունն անվտանգության ապահովումն է:

«Բոլորս հասկանում ենք, որ պատերազմի հետևանքներով պայմանավորված խոցելիությունը, խնդիրները շատ ավելի մեծ են, շատ ավելի լուրջ են, ինչը նշանակում է, որ մեր ուշադրությունը, մեր ջանքերը ևս պետք  բազմապատկվեն:

Իհարկե մեր հնարավորություններն ավելի սահմանափակ են հիմա, քան պատերազմից առաջ, սակայն սա չի նշանակում, որ  մենք չպետք է աշխատենք, չպետք է արարենք մեր հայրենի հողում:

Անձամբ ես իմ անհատական որոշումը կայացրել եմ. շատ երկար ժամանակ ապրելու, արարելու եմ Արցախում: Իմ ներդրումն եմ բերելու Արցախի անվտանգության ապահովմանը, Արցախի զարգացանը, կառավարման համակարգի բարեփոխմանը, արդյունավետւոթյան բարձրացմանը»,-ասաց Բեգլարյանը: