Բացել լրահոսը Փակել լրահոսը
139271837_3719950764765810_1987772291881173735_n
A A
Պաշտոնական

Անվճար հիմունքով դեպի Ներքին Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան բնակավայրեր կգործի հանրային տրանսպորտ

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով, սահմանամերձ Ներքին Խնձորեսկ, Որոտան , Շուռնուխ․ Բարձրավան բնակավայրերի ուղղությամբ կգործեն նոր երթուղիներ։ Ուղևորափոխադրումներն իրականացվելու են անվճար։

Այս մասին տեղեկացրել է Գորիսի համայնքապետարանն ու ներկայացրել դեպի նշված բնակավայրեր և հակառակ ուղղությամբ իրականացվելիք երթուղիների գրաֆիկները: 

Երկուշաբթի, չորեքշաբթի, ուբաթ օրերին, ժամը՝ 09։00-ին կգործի Գորիս-Ներքին Խնձորեսկ, ժամը՝ 10։30-ին Ներքին Խնձորեսկ- Գորիս երթուղին:

Երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին, ժամը՝ 09։ 00-ին, Գորիս- Որոտան-Բարձրավան-Շուռնուխ, ժամը 13։00-ին՝ Շուռնուխ –Բարձրավան-Որոտան-Գորիս երթուղին:

Ըստ համայնքապետարանի, ժամային գրաֆիկները նախնական են և կարող են փոփոխվել բնակավայրերի բնակիչների պահանջով։

Միկորավտոբուսը վերոնշյալ ուղղություններով Գորիս քաղաքից շարժվելու է Մաշտոցի 14 հասցեից (Մխիթար Սպարապետի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող կանգառից)։