Բացել լրահոսը Փակել լրահոսը
1040032
A A
Քաղաքականություն

«Կոմերսանտը» շրջանառության մեջ է դրել Հայաստանը և Ադրբեջանը կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը շրջանառության մեջ է դրել Հայաստանը և Ադրբեջանի կապող երկաթուղային հաղորդակցության քարտեզ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երկաթուղային հաղորդակցության մասին կետ կա հունվարի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության մեջ:

Ըստ լրատվամիջոցի հրապարակած քարտեզի` երկաթգծերից մեկը սկիզբ կառնի Երևանից և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունով կշարունակվի դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, մյուս երկաթգիծը կսկսվի Թուրքիայի Իգդիր քաղաքից և կձգվի Նախիջրանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջան, Ռուսաստան երթուղիով, իսկ երրորդը կմիավորի Երևանը, Նախիջևանը, Ադրբեջանն ու Ռուսաստանի Դաշնությունը:

Հունվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են համատեղ հայտարարություն, որով սահմանվում է, որ տարածաշրջանում պետք է իրականացնել տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակում: