Բացել լրահոսը Փակել լրահոսը
138221341_906128416794530_4547131690034335740_o
A A
Պաշտոնական

ՀՀ մուտք գործող անձանց հանդեպ անհապաղ կատարվում է զննություն, ստուգվում covid թեստի բացասական պատասխանի առկայությունը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է․
 
Կառավարության 1514-Ն որոշման խմբագրմամբ՝ ՀՀ-ում կարանտինը երկարաձգվում է վեց ամսով՝ սահմանվելով մինչև հուլիսի 11-ը: Սակայն փոփոխվել են կարանտինի շրջանի համար սահմանված որոշ սահմանափակումներ։
 
Մասնավորապես,
✅ ՀՀ ցամաքային անցակետերով ՀՀ քաղաքացիություն չունեցողների մուտքի արգելքը հանվել է՝ պայմանով, որ օդային եւ ցամաքային սահմանային անցման կետերով
- ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ,
կամ
- Սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։ Նախկինում այս պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում:
✅ Հանվել են հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումները, այդ թվում՝ հանրային միջոցառումների մասնակիցների թվի սահմանափակումը։ Նախկինում միջացառման մասնակիցների թույլատրելի թիվը 60 էր։
✅ Հանվել են նաև փակ տարածքներում միջոցառումների կազմակերպման սահմանափակումները․ նախկինում թույլատրվում էին միայն որոշ միջոցառումներ։
 
ԱԱՏՄ-ն սահմանին ՀՀ մուտք գործող անձանց հանդեպ անհապաղ կատարում է զննություն, ստուգում covid թեստի բացասական պատասխանի առկայությունը, ծանուցում ինքնամեկուսացման պայմանների մասին։