A
A
Հայաստանի պաշտոնատար անձանց Բայրաքթարով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են. Էդմոն Մարուքյանի գրառումը
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը.
«Հույս ունենք, որ այսօր Մոսկվայում Ալիևին կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց Բայրաքթարով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են Նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ հայտարարությունից հետո և դրա ակնհայտ կոպիտ խախտում:
Նաև կարելի է հուշել, որ այցերը շարունակվելու են, իսկ նման սպառնալիքները ՄԱԿ֊ի կանոնադրության մեջ ամրագրված ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի խախտում կամ առնվազն՝ ահաբեկչական ակտի սպառնալիք»:
