Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին Մակրոն
A A
Պաշտոնական

Պուտինը և Մակրոնը քննարկել են Պուտին-Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների համակարգման շրջանակում հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդվում է Կրեմլի կայքում:

Զրույցի ընթացքում քննարկվել են որոշ հարցեր՝ կապված հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսվող Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հետ: Հաշվի առնելով 2020թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետևողական իրականացումը՝ ընդգծվել է, որ այդ հանդիպմանը առաջնահերթ կքննարկվեն տարածաշրջանում խաղաղ կյանքի կարգավորման հետագա քայլերը:

Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին: Ընդգծվել է ռազմական գործողություններից տուժած բնակչությանն անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու կարևորությունը, այդ թվում պրոֆիլային միջազգային կազմակերպությունների օգնությամբ: