Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Որոշ պատասխաններ բավարարել են, որոշը՝ կիսատ մնացել․Վազգեն Մանուկյանը՝ ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

Տեղի է ունեցել Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանի, Իշխան Սաղաթելյանի և Արթուր Վանեցյանի հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

«ԱԳ նախարարին մենք հայտնեցինք մեր մտահոգությունները, լսեցինք որոշ բացատրություններ դրա վերաբերյալ. ինչ վերաբերում է ավելի մանրամասներին, ապա մենք դեռ հանդիպում ունեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ, այդ բոլոր հանդիպումներից հետո կամփոփենք եւ հայտարարություն կանենք», հանդիպումից հետո հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: