Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess andranik
A A
Սպորտ

Այսօր մեկնարկեց շախմատի Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 11-րդ մրցաշարը:

Միջազգային մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից, որոնք շրջանաձև մրցակարգով կվիճարկեն գլխավոր մրցանակը: Այս տարի դրան մասնակցում են գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Արման Միքայելյանը, Լևոն Բաբուջյանը, կանանց գրոսմայստեր Աննա Մ. Սարգսյանը, ռուսաստանցի միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովը, Ռուդիկ Մակարյանը, Մամիկոն Ղարիբյանը, իրանցի Բարդիյա Դանեշվարը, բելառուսցի Դենիս Լազավիկը և Արմեն Ա. Բարսեղյանը:

Ա2, Ա3, Ա4, Ա5, Բ1, Բ2 և Բ3 մրցաշարերում յուրաքանչյուր տարիքային խմբում նույնպես հանդես են գալու 10-ական շախմատիստ, որոնք ընտրությունը կատարվել է ըստ ազգային վարկանիշի և որակավորման կարգի:

Հուշամրցաշարը կավարտվի հունվարի 17-ին: