Բացել լրահոսը Փակել լրահոսը
136969345_873417003494228_5936687787905570103_n
A A
Պաշտոնական

Կապանից արված տեսանյութը հին է և նկարահանվել է հայ օգտատիրոջ կողմից

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը «Ադրբեջանցի Փոլադը բացել է կապանի դուռը» վերտառությամբ ռեպորտաժ է տարածել, որում ներկայացվում է, թե իբր ազգությամբ ադրբեջանցի Փոլադը առանց որևէ արգելք մուտք է գործել Կապան քաղաք և այնտեղի նախկին ադրբեջանցի բնակիչների խնդրանքով վերջիններիս ցուցադրել է իրենց նախկին տները։
 
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» պարզեց, որ տեսանյութի իրական հեղինակը ոչ թե ադրբեջանցի Փոլադ Փոլադովն է եղել, այլ ազգությամբ հայ, Կապանի բնակիչ Արթուրը։ Տեսանյութը առաջին անգամ հրապարակվել է հունիսի 8-ին՝ հեղինակին պատկանող «Art VOYAGE ПУТЕШЕСТВИЕ» յութուբյան ալիքում։ Վերջինիս յութուբյան ալիքը ստեղծվել է 2 տարի առաջ, որտեղ հրապարակվել են հիմնականում Կապանի մասին տեսանյութեր։
 
Հավելենք նաև, որ ադրբեջանական խմբերից մեկում «5-րդ ալիքի» հերոս, ադրբեջանցի Փոլադ Փոլադովը, անդրադառնալով իր մասին պատրաստված ռեպորտաժին, գրել է՝
 
«Հայկական հեռուստաալիքները անհանգստացել են իբր ես գնացել եմ Կապան նկարահանումներ եմ արել»։
 
«Տեղեկատվության ստուգման կենտրոն»