Բացել լրահոսը Փակել լրահոսը
756101216234537
A A
Քաղաքականություն

Դոնալդ Թրամփը ներկա չի լինի Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել երկրի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը: ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին Թրամփը հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Հայտնում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հարցնում էին այդ մասին՝ ես չեմ գնա հունվարի 20-ի  երդմնակալության արարողությանը», - գրել է նա: 

Նշվում է, որ Թրամփը Բայդենի երդմնակալության արարողությունից առաջ կմեկնի Ֆլորիդայում գտնվող իր առանձնատուն: