A
A
Դոնալդ Թրամփը ներկա չի լինի Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել երկրի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը: ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին Թրամփը հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Հայտնում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հարցնում էին այդ մասին՝ ես չեմ գնա հունվարի 20-ի երդմնակալության արարողությանը», - գրել է նա:
Նշվում է, որ Թրամփը Բայդենի երդմնակալության արարողությունից առաջ կմեկնի Ֆլորիդայում գտնվող իր առանձնատուն: