Բացել լրահոսը Փակել լրահոսը
136420264_3511138122332196_6974594922606708013_o
A A
Պաշտոնական

Շուրջ 5 000 արցախցի երեխա աջակցություն է ստացել

Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող 20,000 դրամ աջակցության ծրագրի վճարման գործընթացը շարունակվում է։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Դեկտեմբերի 29-ի դրությամբ ծրագրից օգտվել է շուրջ 5,000 երեխա։

Հիշեցնենք, որ աջակցությունն ստանալու համար դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ ծնողը կարող է դիմել Հայփոստի կամ Արցախփոստի ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով իր անձնագիրն ու երեխայի ծննդյան վկայականը։