Բացել լրահոսը Փակել լրահոսը
203999
A A
Մշակույթ

Կորոնավիրուսի պատճառով Կաննի կինոփառատոնը հնարավոր է անցկացվի ամռանը

Կաննի միջազգային կինոփառատոնը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի ամռանը: Դա կապված է աշխարհում տիրող համավարակային իրավիճակի հետ: Ինչպես հաղորդում է kulturomania.ru-ն կինոփառատոնի կազմակերպիչները նշել են, որ ցանկանում էին փառատոնն անցկացնել մայիսին։ Հավանաբար մայիսի 11-ից 22-ը։

Չի բացառվում, որ այն կարող է հետաձգվել եւ կազմակերպվել հունիսի կամ հուլիսի վերջերին:
2020 թվականին կորոնավիրուսի տարածման հետեւանքով Կաննի կինոփառատոնի փոխարեն կազմակերպվել է միջոցառման փոքր տարբերակը, որի շրջանակում հիմնական ծրագրից ընդամենը չորս ֆիլմ է ցուցադրվել։ Ցուցադրություններն իրականացվել են հոկտեմբերի 27-29-ը: